28 / Սեպտեմբեր / 2022 : 13-33

Հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, թե ոչ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին`հավակնո՞ւմ է նա արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին Ի պատասխան Քոչարյանը նշեց, որ եթե ընտրություններ լինեն, իրավիճակը կգնահատի։


«Ես մասնակցել եմ ընտրություններին և «Հայաստան» դաշինքի առաջին համարն էի, իսկ սա նշանակում է` այո՛, պատրաստ էի։ Եթե չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կա՛մ չի հավատացել մեզ, կա՛մ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին։ Սակայն մենք շարունակում ենք պայքարը, և ես գիտակցում եմ, որ այսօր ավելի հավանական է մասնակի իշխանափոխության մոդելը»,–ասաց Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանում իրավիճակն այնքան պայթյունավտանգ է, որ կարող է ամեն ինչ փոխվել։


Ըստ նրա` եթե կա մարդ, որը կարող է հանրությանը համախմբել, ապա ինքը պատրաստ է աջակցել։

Քոչարյանը նշեց, որ «աչքի առաջ» 3-4 հոգի ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Սակայն ՀՀ երկրորդ նախագահը զերծ մնաց անուններ տալուց` ասելով, թե կարող են քրգործեր հարուցվել նրանց դեմ։

armeniasputnik.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 68405անգամ
Վերջին լուրեր