Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2022 : 16-19

Նիկոլ Փաշինյանն ԱԺ է գնում. թիմակիցները հարցեր ունեն

ArmLur.am-ը գրում է

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողով է գնալու: ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ Փաշինյանը երեկոյան 18.00-ին հանդիպելու է թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

«Հատկապես սեպտեմբերի 13-ից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո կուտակված հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն: Այս ընթացքում Փաշինյանն ԱՄՆ՝ Նյու Յորք, այնուհետ Ֆրանսիա է մեկնել, տարբեր հանդիպումներ ունեցել, ու պետք է հասկանալ, թե քննարկումների առանցքն ի՞նչ է եղել»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը:

Մեզ փոխանցեցին նաև, որ Փաշինյանի թիմակիցներն անհանգստացած են Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների և կաթողիկոսի հանդիպմամբ: Իշխանականներին առավել քան հուզել է հանգամանքը, որ այդ ձևաչափի հանդիպումը կարող է շարունակություն ունենալ:

Դե իսկ նախկին երկու նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ մեսիջաշատ հարցազրույցն ու ասուլիսը էլ ավելի է խառնել ՔՊ-ականների մտքերը, հույզերը», -գրում էլրատվամիջոցը:
Կարդացեք նաև՝

Հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, թե ոչ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը

Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Վարչապետը մեկնել է Նյու Յորք. սպասվում է նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26133անգամ
Վերջին լուրեր