28 / Սեպտեմբեր / 2022 : 18-12

Լսելով հարցը՝ ծիծաղեց. Ավինյանն անհեթեթություն է համարում լուրերը, թե ինքն է միջամտել, որ «ԹԻՄ տելեկոմ» կապն ընդհատվի

Այսօր «ԹԻՄ տելեկոմ» ինտերնետ կապի խափանումից հետո տելեգրամյան ալիքներից մեկը գրել է, թե ինտերնետի խափանումը եղել է ոչ թե տեխնիկական խոտանի պատճառով, այլ դիտավորություն է:

Ըստ տելեգրամյան ալիքի՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն է հատուկ կազմակերպել խափանումը, որպեսզի պետական աշխատողները հնարավորություն չունենան դիտել Ռոբերտ Քոչարյանի այսօր հրավիրած ասուլիսը։

Ըստ նույն հրապարակման՝ բոլոր պետական կառույցներն օգտվում են «ԹԻՄ տելեկոմ» ինտերնետային կապից, որի վրա մեծ ազդեցություն ունի Ավինյանը:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց Երևանի փոխքաղաքապետից։ Վերջինս, լսելով, թե հարցն ինչի մասին է, նախ, մի լավ ծիծաղեց, ապա ասաց, որ անգամ չի պատկերացնում՝ ինչ ասել այդ հորինվածքի վերաբերյալ։

«Անհեթեթությունները չեմ կարող մեկնաբանել»,- ընդգծեց Ավինյանը։

Նշենք, որ ինտերնետ կապի խափանման վերաբերյալ հայտարարություն է տարածել «ԹԻՄ տելեկոմ» ընկերությունը՝ հայտնելով, որ այն ընդհատվել է միջազգային կապուղիների խափանման պատճառով: Ընկերությունից հավելել են, որ ներկա պահին հասանելի են միայն ձայնային ծառայությունները։
Կարդացեք նաև

Հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, թե ոչ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 54069անգամ
Վերջին լուրեր