Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2022 : 09-13

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում երեկ հետևյալ գրառումն է արել.

«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում զոհվել է 3 հայ զինծառայող։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»։

«Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն են»,- թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ ՊՆ երեկ տեղեկացրել էր, որ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:


Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 40320անգամ
Վերջին լուրեր