Վերջերս իմ ավտոմեքենան վաճառեցի և դրանով գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում եմ բանկում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսը սկսեց 100 փաստ ներկայացնելով:
Փաստ համար 38-ում Փաշինյանը հայտարարեց, որ վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի միտումներ են նկատվել:
«2019-ին առևտրային բանկերի տրամադրած վարկերի դոլարիզացիայի մակարդակը 53 տոկոս է, նախորդ տարվա 59.5 տոկոսի փոխարեն:
Ավանդների դոլարիզացիայի մակարդակը 2019 թվականին կազմել է 59.3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցներն ավելի շատ են վստահում դրամին և նախընտրում են իրենց ավանդները դրամով պահել: Ես էլ նույն կերպ եմ վարվում:
Վերջերս իմ ավտոմեքենան վաճառեցի և դրանով գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում եմ բանկում: Եվ կարծում եմ, որ մենք մեր ազգային դրամին այդպիսի վստահությամբ պետք է վերաբերվենք»,-նշեց Փաշինյանը: