30 / Սեպտեմբեր / 2022 : 14-09
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեղամ Շախբազյանին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Գեղամ Շախբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Գեղամ Շախբազյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,
ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ,
Սեպտեմբերի 29-ից սեփական դիմումիս համաձայն դադարեցնում եմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում գործունեությունս։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման բարձր և պատասխանատու պաշտոնն այս տարիների ընթացքում ինձ վստահելու համար։
2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստանձնել եմ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, երբ փաստացի կառույցը կազմավորված չէր։ Աշխատանքային գործունեությանս առաջին օրվանից և դրան հաջորդող տարիների ընթացքում ՏՄ ղեկավարի պաշտոնում ես և իմ թիմը լծվել ենք Տեսչական մարմնի կազմավորման, և կայացման բարդ գործին։ Աշխատանքիս վերաբերվել եմ պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ, ջանք չխնայել՝ օր առաջ ՏՄ վերահսկողության ոլորտներում առկա յուրաքանչյուր խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներ իրականացնելուն։
Որպես Տեսչական մարմնի հիմնադիր ղեկավար՝ այս ընթացքում որդեգրել եմ այն սկզբունքը, որ Տեսչական մարմնում առկա ռեսուրսով և գործիքակազմով պետք է և պարտավոր եմ անել առավելագույնը՝ Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում անվտանգությունն ապահովելու, կանխարգելիչ-իրազեկող միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ, և հիմա վստահաբար նշում եմ, որ դա ինձ հաջողվել է։
Այս տարիների ընթացքում հազարավոր տնտեսավարողների մեջ կարողացանք ձևավորել ու արմատավորել այն գիտակցումը, որ անընդունելի ու մերժելի է օրենքի ու օրինականության շրջանակներից դուրս գործելաոճը։
Բոլորիս համար բարդ շրջան էր հատկապես անցած երկուսուկես տարին, երբ երկրում լարված իրավիճակ էր՝ COVID-19-ի համաճարակ, դրան զուգահեռ՝ պատերազմական և հետպատերազմյան շրջաններ, բայց ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հիմա նշել, որ Տեսչական մարմինն այդ ընթացքում աշխատել է անտրտունջ, առանց հանգստյան օրերի, աշխատել ավելի մեծ նվիրումով՝ հաղթահարելով կառույցի և երկրի առջև ծառացած մարտահրավերները։
Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից, Տեսչական մարմինն առաջիկայում էլ շարունակելու է իրեն վերապահված ու վստահված գործառույթներն իրականացնել նույն եռանդով, նվիրումով ու պատասխանատվության զգացումով։
Շնորհակալություն եմ հայտնում նաև պետական համակարգի մարմինների մեր գործընկերներին, ՀԿ ներկայացուցիչներին՝ այս ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար․ վստահ եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական։
Սիրելի՛ գործընկերներ,
Ես՝ որպես Տեսչական մարմնի հիմնադիր ղեկավար, միշտ բարձր եմ գնահատել Ձեր նվիրվածությունը, պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը՝ ՏՄ գործառույթների իրականացման ընթացքում։ Հորդորում և խնդրում եմ նույն պատասխանատվությամբ շարունակել Տեսչական մարմնում Ձեր առաքելությունը՝ ի նպաստ ՀՀ անվտանգության և օրինականության պահպանման։
Մաղթում եմ անվտանգություն և զարգացում մեր Հայրենիքին,
Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին»։
Դիտվել է
5848անգամ
Դիտեք նաև
08 / Ապրիլ / 2020
Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի...
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
04 / Փետրվար / 2020
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող...
27 / Մարտ / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի n 1111-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի...
31 / Մարտ / 2020
Պարետը փոխել է իր որոշումը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կապվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահի և ԱԺ...
30 / Մարտ / 2020
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող, նոր մեկուսացումներ չեն եղել. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընթացիկ վիճակագրություն
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր...
30 / Մարտ / 2020
Որ դեպքում հղի կինը 100 հազար դրամ կստանա. Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում
Եթե հղի կինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք ու նրա ամուսինն աշխատանքից ազատվել է սույն թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ու չի անցել մեկ այլ աշխատանքի, միանվագ աջակցություն...
30 / Մարտ / 2020
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ Ազգային ժողովի...