30 / Սեպտեմբեր / 2022 : 16-22

Կաթողիկոսը երեկ հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ. Վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են. Մայր Աթոռ

ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։


«Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը», - նշել է նա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8839անգամ
Վերջին լուրեր