«Փաստ N 99. Աննա Հակոբյանը տուգանվել է»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսը սկսեց 100 փաստ ներկայացնելով:
Փաստ համար 99-ով Փաշինյանի նշեց, որ ՀՀ վարչապետի կինը տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում` վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար:
«Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ: Էս որոշման հետ կապված երկու արձագանքի մասին եմ ուզում խոսել:Երբ այդ փաստը հրապարակվեց, էսպիսի արձագանքներ եղան` դե ձևականություն է, լավ դե ստից բան են արել:
Սիրելի հայրենակիցներ, երբ ՃՈ-ն որևէ քաղաքացու տուգանում է, ինչ է տեղի ունենում, որ դա չի համարվում ձևական: Ինչպես մյուս պարագաներում, եթե այս գործողությունն անեիք դուք և դա երևար, ինչը պետք է տեղի ունենար յուրաքանչյուր քաղաքացու պարագայում, նույնն էլ տեղի է ունեցել մեր պարագայում: ՃՈ-ն եկել, հայտարարել, արձանագրել է , մենք 10 հազար դրամ տուգանքը վճարել ենք և պատմությունը փակվել ա:
Իմ շարասյունը, որ կարմիր լույսի տակ կանգնում է, ասում են ձևական է, դուք որ կարմիր լույսի տակ կանգնում եք, դա ձևակա՞ն է: Մենք սրանով ցույց ենք տալիս, որ ձեզանից մեկն ենք»,-նշեց նա