16 / Մայիս / 2020 : 16-08

Դատախազությունում նոր հաստիք է բացվելու ապօրինի գույքի բռնագանձման հարցով.Նիկոլ Փաշինյան

 

Այսօր հրավիրված առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ երբ և ում գույքից է սկսելու գործել շուրջ մեկ ամիս առաջ ընդունված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը:

«Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցի մասին»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ օրենքով իշխանությունը ձևակերպել է իր քաղաքական կամքը:

«Եվ հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պրոցեսը տեղի ունենա մաքսիմալ արդյունավետ: Մենք ցուցակներ չենք ձևավորում, ցուցակները կոռուպցիոներներն են ձևավորել իրենց գործունեությամբ»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է 7267անգամ
Վերջին լուրեր