Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2020 : 17-01

 

 

«Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղից են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ». Փաշինյանը Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լանզարոտեի կոնվենցիայի մասին, նախ մեջբերում արեց կոնվենցիայից, ապա հայտարարեց, որ ծնողներին կոչ են անում, ուզում են համակարգ ստեղծել, որպեսզի ծնողներն ուշադիր լինեն, հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի, եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նախ երեխաները ճանաչեն դրանք, հետո ասեն դրա մասին, ծնողներն էլ իմանան, որ որոշակի հաղորդակցություն ունեն, որպեսզի թեման փակ չմնա:

Փաշինյանն ասաց, որ մանկապղծության տարածումը կապված է նրա հետ, որ պոտենցիալ մանկապիղծներն 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը հետաքրքրված կլինի, քանի որ դա ընդունված չէ. «Մենք այսօր տասնյակ սեռական բռնության դեպքեր ունենք, երբ այն վերաբերում է երեխաներին: Ստեղծվել է մի մթնոլորտ, երբ այդ մասին չի խոսվում: Մանկապիղծի համար դրանից լավ միջավայր չկա՝ երեխան էլ չի խոսելու, ծնողն էլ չի հետաքրքրվելու: Երբ թեման պետք է բացվի, դա մեծ կանխարգելիչ նշանակություն է ունենալու»:

Փաշինյանը նշեց, որ երեխայի կրթությունը պետք է լինի ծնողնեի հետ խորհրդակցելով. «Այստեղ խոսքը ոչ այնքան երեխայի, որքան ծնողի կրթության մասին է: Եթե ծնողի մոտ նման մտահոգություն չի առաջանում, ուրեմն նա այդքան էլ մտածող չէ»:

Վարչապետը նշեց, որ երեխայի նկատմամբ ոտնձգությունները թույլ են տալիս մեծամասամբ այդ ընտանիքին ծանոթ մարդկանց կողմից. «Նրանք շատ դեպքերում չգիտեն՝ իրենց հետ կատարվողը նորմալ է, թե՝ ոչ: Դրա մասին պետք է ասեն, թե՝ ոչ: Շատերին լսելով՝ եզրակացության ես գալիս, որ իրենց երեխաների հետ գործ չունենք, եթե նման դեպքեր կլինեն, թող լինեն: Դա անընդունելի է: Հայաստանում մանկապղծության դեպքերը պետք է բացառվեն»:

«Եկեք այս թեմայով լրջանանք: Սեռական դաստիարակություն պետք է լինի, թե՝ ոչ: Ովքեր ասում են, որ չպետք է լինի, հարց եմ տալիս՝ Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղից են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ: Իսկ դա ի՞նչ հետևանքների է բերում: Շատ բարդ հետևանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չէ խոսել, դա վատ է: Սեռական գրագիտության բացակայության պատճառով ինչքան մարդու մոտ է Հայաստանում իմպոտենցիա առաջացել: Սա հա՞րց է, թե՝ ոչ, խնդի՞ր է, թե՝ ոչ»,-ասաց նա:

Դիտվել է 28640անգամ
Վերջին լուրեր