05 / Հոկտեմբեր / 2022 : 18-34

Իրանում գրանցված 7 բալանոց երկրաշարժն զգացվել է ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում

Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

կարդացեք նաև

Երկրաշարժ Իրանում․ Երևանում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ, Սյունիքի մարզում՝ 5-6 բալ
Դիտվել է 10847անգամ
Վերջին լուրեր