Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2022 : 10-22

Ո՞րն է ՌԴ-ի ունեցած քարտեզը. 1926-ի քարտեզով Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է

2021 -ի հոկտեմբերին սահմանազատման ու սահմանագծման հարցին անդրադառնալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր՝ այստեղ առանձապես ոչ ոք պետք չէ, բացի երկու երկրներից և Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե որտեղով է անցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը: Մինչև հիմա արդյո՞ք հրապարակվել են նման քարտեզներ. հարցին «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:

«Այդ հարցին գալով նախ թույլ տվեք ասել, որ երբ որ Ռուսաստանն ինքն է ժամանակին մեր հողամասերը տվել, ասում ենք՝ Սովետական Միությունը, դե գիտենք, որ Մոսկվան էր որոշողը դրանց մեջ, ինչու՞ պիտի հիմա հակառակն անի՝ ասելով չէ, ես սխալ էի այն ժամանակ, հիմա Ադրբեջանից այդ տարածքները տվեք Հայաստանին, դա չի կատարվում, ուրեմն մենք անկողմնակալ, չեզոք ներկայություն պետք է ունենանք մեր սահմանագծման, սահմանազատման ժամանակ, դա մեկ խնդիր, երկրորդը՝ ճիշտ է ասում պրն. Պուտինը․ 1921-23 թթ.-ը ռուսական զինվորական շտաբը մանրակրկիտ գծել է սահմաններ, այդ մանրակրկիտ քարտեզներն իրենք ունեն և այլևս ոչ ոք չունի, նույնիսկ ցույց չեն տվել, մերոնցից ես մարդ չգիտեմ, որ տեսած լինի այդ քարտեզը, բայց գալիս է մեկ ուրիշ բան. դրանից 2-3 տարի հետո հրատարակվեց խորհրդային մեծ հանրագիտարանը, որի 3-րդ հատորում առկա է այս քարտեզը, որը կոչված է «Հայաստանի սահմանները, ապրիլի 1, 1926թ.»:
Այս քարտեզի մեջ Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է: «Այս կանաչ տարածքները, որ ես եմ ավելացրել գույնը սրա վրա, նրանք են, որ հետո տրվեցին Ադրբեջանին, բայց 1926թ.-ին Հայաստանինն էին: Այս քարտեզի մեջ անկլավներ գոյություն չունեն և չունեին մինչև 1936թ.-ը: Սա այն քարտեզն է, որ պրն. Պուտինն ունի, դրա համար ոչ մեկին ցույց չի տվել, դա Ադրբեջանի շահից չի բխում, հետևաբար, հնարավոր է նույնիսկ երբևէ չներկայացվեն մեզ այդ քարտեզները: Այստեղ այն տարածքներն են, որ Հայաստանն ունեցել է մինչև 1926թ.-ը՝ նույնիսկ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո»: Այս փոքրիկ կապույտ սլաքն էլ ցույց է տալիս, որ Արցախը և Հայաստանը կից են, սահմանակից են, միայն գետն է անցնում նրանց միջով: Հետո Ադրբեջանը Լաչինի կողմից տարածքը վերցրեց, որպեսզի Հայաստանին հեռացնի Արցախից: Երբ որ վարչապետը խոսում է 19.800 քառ. կմ մասին, նա նշում է այս քարտեզը, որը վավերացվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից 1970թ.-ին, որի հիման վրա անկախացել են այս երկու հանրապետությունները, ինչպես որ մյուս հանրապետությունները՝ մյուս տեղերում:
«Հետևաբար, եթե սահմանագծում, սահմանազատում ենք ուզում անել, մենք մի տեղից պիտի սկսենք, ահա այն տեղն է, որ նախկինում վավերացրել են, հիմա ճիշտ է, թե սխալ, նախկինում դա է եղել, այդտեղից պիտի սկսենք, հետո աշխատենք սխալները շտկել: Կան նաև իրավաբանական խնդիրներ, մենք պետք է փաստենք, որ այդ բոլոր հողակտորները, իզուր, ապօրինի են տրվել Ադրբեջանին, և վերականգնենք մեր ավելի քան 31.000 քառ. կմ-ը: Մեր պահանջը դա է, իսկ Ադրբեջանինը՝ 1918թ.-ի չեղած սահմաններն են, ավելին՝ Հայաստանից պահանջն է մեր տարածքի շուրջ կեսը»,- ասաց Ռուբեն Գալչյանը:

Մանրամասները տեսանյութում՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 86689անգամ
Վերջին լուրեր