07 / Հոկտեմբեր / 2022 : 08-54

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի հանդիպման հայտարարությունը

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիեւի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը։


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի

Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:


Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Կարդացեք նաև՝

Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումից

Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին (լուսանկարներ)

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ գիրք է դրված Ալիևի և Փաշինյանի սեղանին (լուսանկար)

Քրիստոնյա Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից. ԵԽ պատգամավոր

«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել». Ալիև

Ադրբեջանի ԶՈւ կրակ է բացել հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ․ ՊՆ (տեսանյութ)

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել․ ՊՆ

Փաշինյանը, Ալիեւն ու Էրդողանը Պրահայում (լուսանկարներ, տեսանյութ)


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև՝






Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 54498անգամ
Վերջին լուրեր