07 / Հոկտեմբեր / 2022 : 10-32

Մակրոնը մեկնաբանել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Կովկասում՝ հանուն կայուն խաղաղության» խորագրով գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր՝ երեկոյան, Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ նրանք փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հայաստանը համաձայն է նպաստել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը համաձայն է համագործակցության։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»։
Կարդացեք նաև՝


Վարչապետը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ․ մանրամասներ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022թ․ վերջը կարող է ստորագրվել․ Ալիեւ

Մանրամասներ Փաշինյան-Էրդողան հանդիպումից

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի հանդիպման հայտարարությունը
Դիտվել է 37082անգամ
Վերջին լուրեր