Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հոկտեմբեր / 2022 : 13-46

Վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների մասին

Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է», - նշեց նա:




ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիներին հոգեբանական ճնշումների են ենթարկել:

«Բոլոր այս դեպքերը կարտացոլվեն ՄԻՊ-ի փակ զեկույցում՝ առանց անունների, որովհետև մենք չենք ուզում որևէ ձևով թիրախավորել մեր տղաներին», - նշեց Գրիգորյանը:

Նա ասաց, թե Ադրբեջանի ՄԻՊ-ն իր հետ կապի դուրս չի գալիս:

«Ինքս եմ գրել ու խնդրել տեղեկություններ, կոչ եմ արել, որ, որպես ՄԻՊ, պետք է կարողանանք մեր մանդատները ծառայեցնել մարդկանց, ցավոք, ադրբեջանցի կոլեգայից արձագանք չունեմ», - մանրամասնեց ՄԻՊ-ը:

Գրիգորյանն ընդգծեց՝ գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին։ «Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի», - հավելեց նա։
Կարդացեք նաև՝

Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով․ Թաթոյանի հարցազրույցը՝ Fox News-ին

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին


Հայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 94023անգամ
Վերջին լուրեր