Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2020 : 19-14

Արդյոք վարչապետին հարիր է ասֆալտին փռելը, պատերին ծեփելը, սամասուդ անելը, ցխելը արտահայտությունների կիրառումը

Արդյոք վարչապետին հարիր է ասֆալտին փռելը, պատերին ծեփելը, սամասուդ անելը, ցխելը արտահայտությունների կիրառումը: Լրագրողն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը հանդես է գալիս բռնության խոսքի դեմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, սակայն հանրությունը բռնության խոսքի կոնկրետ կիրառման ու դրա արդարացման է ականատես լինում ոչ միայն ԱԺ-ում, այլև հաճախ վարչապետի բառապաշարում։

Լրագրողը հետաքրքրվեց` արդյոք վարչապետը չի՞ կարծում, որ ասֆալտին փռելը, պատերին ծեփելը, սամասուդ անելը, ցխելը և այլ արտահայտությունների կիրառումը հարիր չի երկրի բարձրագույն իշխանությանը։

 
 «Ոչ մեկ չի արդարացնում բռնության որևէ դեպք։ Ինչը վերաբերում է բառապաշարին, տոնայնությանը և այլն, կարծում եմ, որ բոլորս էլ պետք է մտածենք, որ մթնոլորտի բարելավման համար բոլորս էլ անելիք ունենք, այդ թվում՝ ես։ Շնորհակալ եմ ձեր դիտարկման համար»,- նկատեց Փաշինյանը։

Դիտվել է 36426անգամ
Վերջին լուրեր