Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2020 : 23-16

«Մենք «սուպեր-պուպեր» հրթիռ ենք ստեղծում»․ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է նոր գերհզոր հրթիռի մշակմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան տիեզերական ուժերի նոր դրոշի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած ցուցադրության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է նոր հրթիռի մշակմամբ, որը 17 անգամ ավելի արագ կլինի արդեն եղած տարբերակներից, հայտնում է The Hill-ը։

 
«Մենք «սուպեր-պուպեր» հրթիռ ենք ստեղծում, որը մեր ունեցածներից 17 անգամ ավելի արագ է։ Ապագան տիեզերական ոլորտինն է՝ ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման տեսանկյունից»,- նկատել է Դոնալդ Թրամփը։

Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ հիմնվելով ստացած հաղորդագրությունների վրա՝ կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն տիեզերական ոլորտում առաջատարի դերում է։

Հիշեցնենք, որ մարտին Պենտագոնը հայտնել էր գերձայնային հրթիռի հաջող փորձարկումնրի մասին։ Ամերիկյան զինվորականների տվյալներով՝ նոր զենքը կարող է ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագությամբ ընթանալ։

Այս փորձարկումներից մի քանի շաբաթ առաջ Պենտագոնում գերձայնային զենքերի ամերիկյան մոդելները համեմատել էին ռուսական և չինական տարբերակների հետ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը համոզված է, որ Վաշինգտոնի զենքերն այս ոլորտում ավելի նորարարական են, քան մրացակից երկրներինը։ 

Դիտվել է 13269անգամ
Վերջին լուրեր