13 / Հոկտեմբեր / 2022 : 10-16

Բաքուն Երևանին նոր փաստաթուղթ է փոխանցել


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 12-ին ասել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ ընդլայնված տարրեր է ներկայացրել Երևանին, և այժմ սպասում է հայկական կողմից պատասխանին։

Բայրամովի խոսքով՝ ընդլայնված տարրերը լրացում են լինելու նախապես հայտարարված հինգ սկզբունքներին, որոնց հիման վրա առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացման և սահմանի սահմանազատման շուրջ։

Աղբյուր՝ Past.am
Կարդացեք նաև՝

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավել հայկական կայք են կոտրել. Սամվել Մարտիրոսյան

Մակրոնը մեղադրել է ՌԴ-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները միտումնավոր հրահրելու մեջ

Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՊՆ

Այլ լուրեր կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 75783անգամ
Վերջին լուրեր