Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2022 : 13-57

1920-ին Արևմուտքը սկզբում ոգեշնչեց, հետո միայնակ թողեց, իսկ ամենավերջում «փուռը տվեց» հայերիս

ՀՀԿ խոսնակ, մասնագիտությամբ պատմաբան Էդուարդ Շաարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանն այսօր հայտնվել է Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերի արանքում։

Մեկ դար անց Հայաստանը հայտնվել է կործանման եզրին ու պատմությունը կարծես կրկնվում է։

1920-ին Արևմուտքը սկզբում ոգեշնչեց, հետո միայնակ թողեց, իսկ ամենավերջում «փուռը տվեց» հայերիս, որի արդյունքում թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը ու հասան մինչեւ Երեւանի մատույցներ։

Կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3- գիշերը, որի արդյունքում Հայաստանը դառնում էր Թուրքիայի վասալ։

Մենք զրկվում էինք զորակոչ անելու ու փաստացի բանակ ունենալու իրավուքից, Ալեքսանդրապոլի գավառը փաստացի մնում էր թուրքական օկուպացիայի տակ, հրաժարվում էինք Կարսի մարզից եւ Սուրմալուի գավառից՝ վերջնականապես փակելով

Սեւրի պայմանագրի էջը։


Այս դժբախտ ու ողորմելի իրականությունն ու թուրքական օկուպացիան երկար կտեւեին, եթե չլիներ Հայաստանի խորհրդայնացումը,որի արրյունքում կնքվեց Կարսի պայմանագիրը՝ 1921-ի հոկտեմբերի 13-ին։

Իհարկե այն եւս չէր արտացոլում հայության իղձերը,բայց Ալեքսանդրապոլի համեմատ դրախտ էր թվում։

Հայաստանը ձերբազատվում էր թուրքական լծից ու հնարավորություն ունեցավ գոյատեւելու եւ նույնիսկ զարգանալու։
Սովետական Հայաստանի բնակչությունը 700.000-ից դարձավ 3միլիոն 500.00 ,կազմակերպվեցին արեւմտահյերի ներգաղթերը, հիմնադրվեց Գիտությունների ակադեմիան, կառուցվեցին Սարդարապատի ու Մեծ Եղեռնի հուշահամալիրները, զարթոնք ապրեց հայ մշակույթը,սպորտն ու կրթությունը։


100 տարի անց էլ Հայաստանի իշխանության առջեւ դրված են երկու՝ արեւմտյան, իսկ իրականում թուրքանատօական եւ ռուսական պլանները։

Ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը մեր նպատակների ու երազանքների ծրագիրը չեն։

Բայց եթե Արեւմուտքի ծրագրով նախատեսված է հրաժարում Արցախից ու անցում թուրքանատօական պրոտեկտորատի տակ, որը մեր կործանումը կլինի,ապա ռուսականով՝ Արցախի հարցի փակում ու հանձնում Ադրբեջանին նախատեսված չէ առնվազն։

Նիկոլը մեզ կանգնեցրել է վատի ու վատթարագույնի ընտրության առջեւ։

Իսկ լավագույն ընտրությունը՝ Նիկոլի հեռացումը կլինի, որը թուրքանատօական ուժերը թույլ չեն տալիս»։
Կարդացեք նաև՝

Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14438անգամ
Վերջին լուրեր