13 / Հոկտեմբեր / 2022 : 15-48
Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները ։
Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը:
«Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ․)»,- նշված է հայտարարության մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհը իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից ։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին հստակ գնահատական տալ սույն հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
7301անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Առեղծվածային Դադիվանքը
Արցախի ամենահիասքանչ հուշարձաններից մեկը` Դադիվանքի վանական համալիրը, ոչ միայն աննկարագրելի տպավորություն է գործում այցելուների վրա, այլև հիացնում է, գերում, կերպարանափոխում մարդուն… Իսկ...
11 / Ապրիլ / 2020
Օրվա խորհուրդը
Ապրիլի 11-ի օրվա խորհուրդը
Աստված անցավ մարդկային ուղին. ծնվեց, տառապեց, մահացավ և թաղվեց:
Եվ այս ամենն արեց, որ Իր հարությամբ մարդու համար բացի աստվածային ուղին:
24 / Հունվար / 2020
Տաթև եպիսկոպոս Հակոբյանը
Որպես Ռոմայոնց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյան և ամբողջ սփուռքի անունինց իրավունք ունեմ խոսելու , որովհետև ես սփյուռքի ծնունդ եմ և 25 տարի սփյուռքիի մեջ ծառայել եմ ,որպես հոգևորական և ես...
24 / Հունվար / 2020
Ինչպե՞ս է ընտրվել կաթողիկոսը
4-րդ դարում, երբ որ մենք հայրեըեն գիր ու գրականություն չունեինք Հայաստանը բաժանված էր երկուսի Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Այդ ժամանակ Բյուզանդիան իր կողմից լրիվ խանգարում էր հայկական...
11 / Փետրվար / 2020
ՍՈւՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն այցելեց...
28 / Մարտ / 2020
Օրվա խորհուրդը
Մարտի 28-ի օրվա խորհուրդը
Քրիստոս չի ցանկանում, որ մենք կարեկցենք կամ ցավ ապրենք Իր չարչարանքների համար, այլ միակ բանը, որ Նա խնդրում է մեզ. Արթուն մնացեք Ինձ հետ (Մատթ. 26:38)
28 / Մարտ / 2020
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (5րդ դար )
1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Օշական գյուղում։ Կրոնական կառույց, որ 443 թվականին հիմնադրել է իշխան Վահան Ամատունին, Մեսրոպ Մաշտոցի դամբարանի հիմքի վրա։
08 / Ապրիլ / 2020
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք Տեսանյութ
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք
Մանրամասն՝ տեսանյութում։