14 / Հոկտեմբեր / 2022 : 11-04

Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածում կատարվում են նորոգման աշխատանքներ

Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։

Yelaket.am-ը տեղեկացավ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Մոտ 8.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արմավիրի և Արագածոտնի մարզերով։


Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։


Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22300անգամ
Վերջին լուրեր