Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2022 : 13-59

Բաքուն 431 զոհ ունի Սեպտեմբերի պատերազմից․ ուզում էր տարածքներ գրավել, ստուգել ՀՀ մարտունակությունը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տվյալներով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:



«Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ թեկուզ զոհվելով: Կարծում եմ, Ադրբեջանի ագրեսիան մի քանի նպատակ է ունեցել՝ մաքսիմում և մինիմում: Մաքսիմում նպատակը եղել է հնարավորինս շատ տարածքային առավելություն ունենալը, իսկ մինիմումը՝ ստուգել, տեսնել հայկական բանակի մարտունակությունը: Այն փաստը, որ Ադրբեջանը հենց առաջին ժամերին հայտարարեց, որ 70 զոհ ունի, խոսում է նրա մասին, որ իրենց զոհերի թիվը շատ ավելի շատ է: Իմ տվյալներով՝ նրանց զոհերի քանակը 431 է»,- ասաց Սիմոնյանը:


Ադրբեջանը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը լայնածավալ հարձակում էր սկսել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով: Ռազմական գործողությունները շարունակվել են մինչև սեպտեմբերի 14-ը, ինչի հետևանքով հայկական կողմի զոհերի ու անհետ կորածների թիվը 207 է: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 80 զոհի մասին:

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 120862անգամ
Վերջին լուրեր