15 / Հոկտեմբեր / 2022 : 11-46
Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկ կինը (լուսանկարներ և մանրամասներ)
Բրիտանացի դերասանուհի Ջոդի Քոմերը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը:Այս մասին հայտնում է Yahoo Life-ը։
Բրիտանացի դերասանուհի և «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջոդի Քոմերի արտաքինը կատարյալ են անվանել։
Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, դոկտոր Ջուլիան Դե Սիլվան «Սպանելով Եվային» «Killing Eve» հեռուստասերիալի 29-ամյա աստղի դեմքը կապել է ոսկե հարաբերակցության հետ։
Պարզվել է, որ նրա համամասնությունները 94,52 տոկոսով մոտ են կատարելությանը։
Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշում առաջին տեղը զբաղեցրած Քոմերից բացի, բժիշկը փորձարկումներ է կատարել նաև այլ հայտնիների դիմագծերի վերաբերյալ։ Այսպիսով, դերասանուհի Զենդայան, ով ստացել է 94,37 տոկոսը, հայտնվել է երկրորդ տեղում։
Իսկ սուպերմոդել Բելլա Հադիդը՝ 94,35 տոկոսով հայտնվել է երրորդ տեղում է։
Նրանց հաջորդել են համապատասխանաբար․
Դերասանուհի Էմբեր Հերդը (91,85)։
Երգչուհի Արիանա Գրանդեն (91,81)։
Փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը (91,64):
2018 թվականի մարտին դոկտոր Դե Սիլվան նմանատիպ հետազոտություն է անցկացրել թագավորական ընտանիքի կանանց շրջանում։ Այսպիսով, արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի համամասնությունները ստացել են 87,4 տոկոս։
Իսկ արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնը՝ 86,8 տոկոսը։
Ոսկե հարաբերակցությունը մաթեմատիկական համամասնություն է, որը մշակվել է հին հույների կողմից «գեղեցկությունը չափելու համար»:
Լեոնարդո դա Վինչին օգտագործել է այս հարաբերակցությունը՝ Վիտրուվյան տղամարդու իդեալական արական մարմնի նկարը ստեղծելու համար:
Պատրաստեց Yelaket.am-ը
Դիտվել է
29960անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
ՈՃ ԹԵ՞ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
Նորաձևությունն այն է, ինչ կրում ես: Այն, ինչ կրում են մյուսները, նորաձև չէ : Օսկար Ուայլդի հայտնի աֆորիզմը 20-րդ դարում հերքեց Կոկո Շանելը՝ հայտարարելով, որ նորաձևությունը փոքրիկ սև զգեստն է : Նրա...
31 / Հունվար / 2020
Նորաձեւության մասին 5 լավագույն գրքերը
Coco Chanel․ լեգենդ եւ կյանք
28 / Մարտ / 2020
Դրեդ հյուսքեր. Սիրուն Մինասը փոխել է սանրվածքը (լուսանկար)
Նրանք ովքեր ինձ մազերով են տեղը բերում ... էս էլ եմ ես...
Ուղղակի #ՏանըՄնա _ի ժամանակ ինձ արդյունավետ զբաղմունք եմ գտել :
Այս մասին ինստագրամի իր էջում գրել է Women’s Club-ի մասնակից,...
30 / Մարտ / 2020
Աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստները
Հարսանեկան զգեստներ, որոնց արժեքը կարող է զարմացել ձեզ։
Սոֆի Հանթեր՝ 100 հազար դոլար
Դերասանուհի, ռեժիսոր, հայտնի դերասան Բենեդիքթ Քամբերբեթչի կինն ամուսնացել է Valentino ապրանքանիշի զգեստով։ Սոֆին...
30 / Մարտ / 2020
2020-ի ամենանորաձև սանրվածքների տասնյակը
Կարճ կտրվածքներն այժմ շատ նորաձև են. ցուցադրությունների ընթացքում մոդելների սանրվածքնեն ավելի ու ավելի կարճ են դառնում, իսկ շատ աստղեր առանց զղջալու հրաժեշտ են տալիս երկար մազերին՝ նախապատվություն...
07 / Ապրիլ / 2020
Շատ քննադատաբար եմ ինձ մոտենում . Անահիտ Կիրակոսյանը` մայրության, երեխաների անակնկալի եւ...
Անկախ ստեղծված իրավիճակից` Մայրության ու գեղեցկության տոնը ոչ ոք չի կարող հետաձգել, քանի որ այն նվիրված է յուրաքանչյուրիս կյանքի ամենակարեւոր էակներին, որոնց պետք է սեր ու ժպիտ պարգեւել ամեն օր:...
08 / Ապրիլ / 2020
Victoria’s Secret-ի առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանը պատմել է՝ ինչով է զբաղվում...
Նյու Յորքում բնակվող Ռուբինա Խանզադյանը, որը Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելն է, պատմել է, թե ինչպես է օրերն անցկացնում կարանտինում:
09 / Ապրիլ / 2020
Շքեղ լոգարաններ. դիզայներական օրիգինալ լուծումներ
Ձեզ ենք ներկայացնում շքեղ լոգարաններ, որոնք ստացել են դիազայներական յուրօրինակ լուծումներ: