Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հոկտեմբեր / 2022 : 11-46

Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկ կինը (լուսանկարներ և մանրամասներ)


Բրիտանացի դերասանուհի Ջոդի Քոմերը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը:Այս մասին հայտնում է Yahoo Life-ը։

Բրիտանացի դերասանուհի և «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջոդի Քոմերի արտաքինը կատարյալ են անվանել։

Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, դոկտոր Ջուլիան Դե Սիլվան «Սպանելով Եվային» «Killing Eve» հեռուստասերիալի 29-ամյա աստղի դեմքը կապել է ոսկե հարաբերակցության հետ։

Պարզվել է, որ նրա համամասնությունները 94,52 տոկոսով մոտ են կատարելությանը։


Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշում առաջին տեղը զբաղեցրած Քոմերից բացի, բժիշկը փորձարկումներ է կատարել նաև այլ հայտնիների դիմագծերի վերաբերյալ։ Այսպիսով, դերասանուհի Զենդայան, ով ստացել է 94,37 տոկոսը, հայտնվել է երկրորդ տեղում։

Իսկ սուպերմոդել Բելլա Հադիդը՝ 94,35 տոկոսով հայտնվել է երրորդ տեղում է։


Նրանց հաջորդել են համապատասխանաբար․

Դերասանուհի Էմբեր Հերդը (91,85)։

Երգչուհի Արիանա Գրանդեն (91,81)։
Փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը (91,64):


2018 թվականի մարտին դոկտոր Դե Սիլվան նմանատիպ հետազոտություն է անցկացրել թագավորական ընտանիքի կանանց շրջանում։ Այսպիսով, արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի համամասնությունները ստացել են 87,4 տոկոս։
Իսկ արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնը՝ 86,8 տոկոսը։

Ոսկե հարաբերակցությունը մաթեմատիկական համամասնություն է, որը մշակվել է հին հույների կողմից «գեղեցկությունը չափելու համար»:
Լեոնարդո դա Վինչին օգտագործել է այս հարաբերակցությունը՝ Վիտրուվյան տղամարդու իդեալական արական մարմնի նկարը ստեղծելու համար: Պատրաստեց Yelaket.am-ը
Դիտվել է 29831անգամ
Վերջին լուրեր