Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հոկտեմբեր / 2022 : 14-32

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտության» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»:


2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ֆուտբոլային հանդիպմանը։ Ավելի ուշ Սարգսյանը Գյուլի առաջարկով մեկնել էր Թուրքիա -Հայաստան պատասխան հանդիպմանը, որը կայացել էր 2009 թվականի հոկտեմբերին Բուրսա քաղաքում։

Այնտեղ ընթացել են նաև բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև, որին հաջորդել է նախագահների հանդիպումը: Հարաբերությունների կարգավորման այդ գործընթացը, որը հետագայում ընդհատվեց ղարաբաղյան խնդրի պատճառով, ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։

«2023թ մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերին՝ Թուրքիայում,Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում, կանցկացվեն երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները, միգուցե՝ մենք ել կգնանք այնտեղ: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում էլ դրական դինամիկա է նկատվում, այն պետք է արվի առանց սադրանքների դիմելու»,- Քըլըչի խոսքերը մեջբերում է Star թերթը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11149անգամ
Վերջին լուրեր