Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հոկտեմբեր / 2022 : 17-08

Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև կբարձրանա

Եղանակը Հայաստանում՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-26

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է անձրև, հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև:

Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:


Հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։

Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև:
կարդացեք նաև՝

Շիրակի մարզում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ)

Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 25707անգամ
Վերջին լուրեր