21 / Հոկտեմբեր / 2022 : 17-23

Վթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները (լուսանկարներ)

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։



Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, այդ թվում՝ հարևանությամբ ապրող, ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։


Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։ Վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով հոսող ջրի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասմաբ կիսակողաշրջվել։ Այս դեպքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը նույնպես աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Վարորդը ենթարկվել է սթափության փարձաքննության։ Նա եղել է սթափ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 44892անգամ
Վերջին լուրեր