Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2020 : 20-02

 
Լավրովի` այդպես էլ չբացահայտված «փուլային փոխզիջումները»

Արցախյան հակամարտության խնդիրն առավել լարվեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի` փոխզիջումների մասին արած հայտարարությունը, որից հետո Հայաստանում բազմաթիվ հարցեր ու ենթադրություններ առաջացան:

Լավրովի ակնարկած փաստաթուղթը Արցախյան հարցում ինչ-որ փուլային լուծումներ է առաջ բերում, և, ինչպես պնդում է նույն Լավրովը, առձնահատուկ է նրանով, որ կարող է խաղաղություն բերել Կովկասին` Արցախյան հարցի մասով: Հայտարարությունից հետո, անշուշտ, կրկին առաջ եկավ հող հանձնել-չհանձնելու թեման, որը մասնակիորեն հերքեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մեր արտգործնախարարի հայտարարությունը շատերին հանգստացրեց, բայց այն միայն մակերեսն էր, և ոչ ոք չգիտի կամ քչերը գիտեն` ինչ կա մակերեսի տակ թաքնված:

Մնացականյանը հերքեց հայաստանյան ներքին լսարանի համար, իսկ Սերգեյ Լավրովն ու նրա հայտարարությունից շոյված, որգևովրված Իլհամ Ալիևն` իր դիվանագիտական փաղանգով, սպասողական հայացք են նետել Հայաստանի վրա: Ո՞րն է լինելու մեր պատասխանը թե´ Լավրովին, թե´ Ալիևին` իր դիվանագիտական նավթոտ փաղանգով հանդերձ:

Ներքին լսարանին հանագստացնելուց բացի, ՀՀ արտգործանախարարն ամենաքիչը պետք է բացատրություն պահանջեր Սերգեյ Լավրովից, որը նախկինում էլ որոշ ընդմիջումներով հանդես է եկել ոչ հայանպաստ, սկանդալային հայտարարություններով:

Ցավոք սրտի այդ բանը չի արվել: Դեռևս: Թե ինչու չարվեց, թող ինքը` Մնացականյանը պատասխանի, բայց ենթադրություններ անել կարելի են, իսկ դրանք իշխանությունների օգտին չեն:

Որովհետև Լավրովի ակնարկած փուլային լուծումը տարածքային զիջման, գուցե փոխզիջման տողատակ ունի: Նախ` ո՞վ է այն էշ նահատակը, որ ցանկանում է մտածել հող հանձնելու մասին, առավել ևս` քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Որտե՞ղն ենք հանձնելու, ինչի՞ համար: Ինչի՞ համար է եղել պատերազմը, երեք տասնամյակների համառ պայքարը, եթե այսօր, երբ կայուն, հզոր բանակ ունենք, պետք է զիջենք:

Մի կողմ դնենք դեռ 2018թ սկիզբ առած հող հանձնելու վարկածներն ու խոսենք շոշափելի փաստերի մասին: Ստացվում է այնպես, որ այս պահին Ադրբեջանական կողմը բանակցային սեղանի շուրջ առավելություններ ունի, որովհետև պահանջում է այն, ինչ, ըստ Լավրովի, խոստացել են հայերը, և այս պարագայում արդեն կարևոր չէ` որ իշխանությունը:

Կարևորն այն է, որ մեզանից կոնկրետ պահանջներ ունեն, և ինչպես կանխատեսվում է, այդ պահանջը հողային է: Եթե չկան նման բան, և Լավրովը ստում է կամ սխալվում, ՀՀ արտգործնախարարությունը պարտավոր է հյատարարել, որ պարոն Սերգեյ Լավրովի ասածը չի համապատասխանում իրականությանը:

Բայց, եթե չի արվում, ուրեմն պետք է մտածենք, որ կամ ՀՀ արտգործնախարարը (իմա` Հայաստանը) վախենում է Սերգեյ Լավրովից )իմա` Ռուսաստանից), կամ ինչ-որ բան այն չէ, բայց ժողովրդին չի ասվում` խուճապ չառաջացնելու նպատակով: Ցավոք սրտի, ոչ առաջինն է արվում, ոչ երկրորդը, արվում է երրորդը`ոչ անհրաժեշտը: Պետության ներսում ներքին լարումներ են հրահրվում:

Առաջ են եկել խմբավորումներ, որոնք անուղղակի կերպով թուրքաադրբեջանական քարոզ են իրականացնում: Դժբախատաբար նրանցից շատերը իշխանական աթոռներ զբաղեցնող մարդկանց ընկերներն են:

Այս պարագայում, երբ մենք ներսում իրար միս ուտելով ենք զբաղված, երբ Արացախի հարցը երեք տասնամյակ քննած մարդիկ զբաղված են դատական գործերով, և դրանով զբաղվում են փաստացի անտեղյակ մարդիկ, ամենևին զարմանալի չէ Ադրբեջանի վերստին գրգռված ախորժակն ու Լավրովի հայտարարությունը, որն ավելի շատ ոչ թե հողային պահանջ է, այլ հպատակության աստիճանի ավելացման առաջարկ:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է կողմնորշվեն` կո՞ղմ են ազատագրված տարածքների հանձնմանը, թե՞ ոչ:

Եթե կողմ են, ժողովուրդն անկասկած հենց իրենց կհանձնի հողին, եթե կողմ չեն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն և դադարեն ձվի մեզ մազ փնտրելու անպտուղ քաղաքականությունից: Հռետորությունը լավ արվեստ է, բայց միայն այն ժամանակ, երբ զենքդ լիցքավորված է:

Գ. Գյուլումյան

աղբյուր՝ yelaket.am

 

Դիտվել է 12676անգամ
Վերջին լուրեր