Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հոկտեմբեր / 2022 : 15-36

Այս աշնանը շրթներկի 5 թրենդային երանգները

Աշնանը դիմահարդարման մեջ հիմնական ուշադրությունը հատկացվում է շուրթերին։ Իսկ այս սեզոնին հատկապես դժվար կլինի չնկատել դրանք, քանի որ շրթներկի երանգների մեջ գլխավոր թրենդներն են սևը, շագանակագույնը և գիեգույնը։





Սև

Քայլի Ջեները Փարիզի Նորաձևության շաբաթին ներկայացել է Մորտիշա Ադամսի ոճով դիմահարդարմամբ։ Նրա դիմահարդարը ուրվագծել է շուրթերը, ապա դրանց փայլուն տեսք տվել։
Իհարկե, այս երանգի համար անհրաժեշտ է համարձակություն, այնպես որ ոչ բոլորը կարող են այն կրել։


Շագանակագույն

Երանգ, որը կարելի էր տեսնել 90-ականների յուրաքանչյուր սուպերմոդելի կամ դերասանուհու շուրթերին, վերադարձել է թրենդ: Ավելին, դրա համար շագանակագույն շրթներկ գնելը պարտադիր չէ։ Բավական է վերցնել մատիտ և դրանով ներկել շուրթերի ուրվագիծը, իսկ հետո ավելացնել փայլ կամ մարգարտագույն շրթներկ։

Այս դիմահարդարումը հատկապես սիրել է Պամելա Անդերսոնը, իսկ այժմ նրա իսկական վարպետը Քիմ Քարաշյանն է։

Գինեգույն

Շրթներկի մուգ բորդո երանգը մշտապես դառնում է ամենահայտնիներից մեկը աշնանը:

Այն հիանալի տեսք ունի մաշկի ցանկացած երանգի հետ, պայծառացնում է դիմահարդարումը և արտաքին տեսքին հաղորդում է դրամատիկ շունչ (այս աշնանն առավել քան երբևէ անհրաժեշտ է):

Պղնձագույն

Թափվող տերևների և լատեի սեզոնի հիմնական գույնը պղինձն է։
Լավագույն տարբերակը մոնոխրոմի դիմահարդարումն ամբողջությամբ այս ստվերում ստեղծելն է, ինչպես դա արեցին Ralph Lauren Fall 2022 շոուի դիմահարդարները։ Այդպիսով, պղնձե շուրթերն ավելի ներդաշնակ տեսք կունենան։


Վարդագույն

Ամառային երանգների շրթներկները՝ վարդագույնը և դեղձագույնը, կարելի է չհեռացնել դիմահարդարման սեղանիկից:

Աշնանը նրանք նույնքան հարմար տեսք կունենան, որքան տաք սեզոնին։

peopletak.ru

Պատրաստեց Yelaket.am-ը
Կարդացեք նաև

Քիմ Քարդաշյանը նշել է իր ծննդյան օրը․աստղը ներկայացել է նոր ֆոտոշարքով

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև

Հոլլիվուդի ամենախելացի և կրթված 5 դերասանուհիները

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև

Բելլա Հադիդը փայլում է շղեքությամբ Golden Hearts Awards-ում (լուսանկարներ)

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34442անգամ
Վերջին լուրեր