Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2020 : 20-07

Կարո Փայլանը հարցում է արել երկրի փոխնախագահին` կապված թուրքական թերթի այլատյացության հետ

Թուրքական «Gerçek Hayat» պարբերականն օրերս «FETÖ-ի ճյուղերը» վերտառությամբ մի հոդված է հրապարակել, որում թիրախավորված են երկրի կրոնական փոքրամասնությունների առաջնորդները` հունական, հրեական և հայկական:

Վերջիններիս համայնքները դատապարտել են «խոսքի ազատության» անվան տակ խտրականության այդօրինակ իրացումն` միաժամանակ բացատրություններ պահանջելով:

Հոդվածը չի վրիպել նաև Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի արքից: Նա հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան և գրավոր հարցում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։ Փայլանի հղած հարցերը հետևյալներն են.

1․ «Gerçek Hayat» ամսագրի «FETÖ»-ի վերաբերյալ հատուկ հրապարակումների շարքում մեր երկրի փոքրամասնությունները ատելության խոսքերով են թիրախավորվել․ դուք դրա մասին իմացե՞լ եք։

2․ Չե՞ք մտածում, որ Թուրքիայի նախագահի և իշխանամետ լրատվամիջոցների կողմից պարբերաբար օգտագործվող ատելության խոսքը կարող է կրկին ատելության հիմքով այնպիսի հանցագործությունների հանգեցնել, ինչպիսիք են Հրանտ Դինքի, կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանտորոյի սպանությունները և «Zirve» հրատարակչատան վրա կատարված հարձակումը։

3․ Մի՞թե կառավարության բոլոր անդամները չեն մասնակցել գյուլենական համայնքի միջոցառումներին, որ ամսագիրը փոքրամասնություններին է մեղադրում դրանց մասնակցելու մեջ։

4․ Խտրականություն և անբարոյականություն չէ՞, որ այսօր Գյուլենին «հայ» եք անվանում, մինչդեռ Էրդողանի հետ քայլելիս ձեր իշխանությունը նրան «Պատվավոր հոգևոր ուսուցիչ» էր կոչում։

Նշենք, որ հիշյալ հոդվածը վարկաբեկել է նաև Պոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի անունը:

 

Գ․ Գյուլումյան

 

աղբյուր՝ yelaket.am

 

Դիտվել է 10046անգամ
Վերջին լուրեր