Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հոկտեմբեր / 2022 : 10-15

Այս պահին Հայաստանին բաժին է հասել մի իշխանություն, որն անվերջ զիջում/հանձնում է, սակայն այս պարտությունների շղթան պետք է կտրել

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելիս, 2022 թվականի ապրիլին ու օգոստոսին Արցախի դեմ ագրեսիա իրականացնելիս, 2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումից հետո որևէ մեկը չխոսեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների, նրան սպառազինություն մատակարարողների դեմ արգելքների մասին, որոշները սահմանափակվեցին միայն հայտարարություններով։

Իսկ հիմա իրանական ԱԹՍ-ների՝ այս կամ այն երկրին մատակարարումներ իրականացնելու մտադրության ֆոնին, Իրանի դեմ պատժամիջոցների կամ դրա ընդլայնման թեման միջազգային օրակարգի հարց է դարձել։

Այն երկրները, որոնք աչք են փակել կամ սահմանափակվել են միայն հայտարարություններով Արցախի ու Հայաստանի դեմ հարձակումների ժամանակ, նրանք, ովքեր չտեսնելու են տալիս տարբեր երկրների ադրբեջանական մատակարարումները, Ադրբեջանին նոր պատերազմի մղելը, հանկարծ մտահոգված են իրանական սպառազինության հնարավոր արտահանումներով։

Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը, հնարավորությունը սպառազինություն ներկրելու և իր պաշտպանական խնդիրները իրացնելու համար, որտեղից որ հնարավոր է և որով ի վիճակի է երկրի անվտանգությունն ապահովել։

Այս պահին Հայաստանին բաժին է հասել մի իշխանություն, որն անվերջ զիջում/հանձնում է, սակայն այս պարտությունների շղթան պետք է կտրել և սկսել Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգի վերակառուցումն ու պաշտպանական հնարավորությունների ընդլայնումը։

Դիտվել է 8961անգամ
Վերջին լուրեր