28 / Հոկտեմբեր / 2022 : 12-48

Պուտինը մեսիջ հղեց Հայաստանի ներքին լսարանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ուղղակիորեն նշեց, որ եթե հայ ժողովուրդը և իր ղեկավարությունը ցանկանում են ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը թողնվում է Ադրբեջանի կազմի մեջ, ապա դա հայ ժողովրդի ու նրա ղեկավարության ընտրությունն է միայն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով, Պուտինն իր ելույթում հստակ նշեց, որ ոչ միայն ղեկավարությունն է ընտրություն կատարում, այլ՝ ժողովուրդը ևս։


«Սա մեսիջ էր Հայաստանի ներքին լսարանին, որ եթե դուք համաձայն չեք ձեր ղեկավարի մոտեցման հետ, ապա դուք պետք է փորձեք հարցը լուծել, մենք ընդամենը փորձելու ենք աջակցել ցանկացած տարբերակի, որին համաձայն է հայ ժողովուրդը և իր ընտրած ղեկավարությունը: Պուտինը փորձեց փակել նաև մեղադրանքները, որ Ռուսաստանն է ստիպում որպեսզի Արցախը հանձնվի», - ասաց փորձագետը:


Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Պուտինի ելույթում նաև կար ակնարկ, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր են Արցախի կարգավիճակի որոշակի առանձնահատկությունները, որոնց շուրջ կարելի է պայմանավորվել, ապա Ռուսաստանը այս հարցում էլ պատրաստ է որոշակի գործողություններ անել.


«Պուտինն ասաց նաև, որ առանց Ադրբեջանի վրա որոշակի ներազդեցության՝ սա չի կարող լինել, բայց եթե լինի նման ցանկություն՝ հրաժարվել «վաշինգոտնյան փաստաթղթից», ապա Ռուսաստանը պատրաստ է փորձել ավելի մեղմ տարբերակների գնալ», - ասաց Վիգեն Հակոբյանը:
կարդացեք նաև՝

Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները. Նիկոլ Փաշինյան

Մենք ՀՀ-ին առաջարկել ենք տալ 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունն իր ճանապարհը ընտրեց.Պուտին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 60988անգամ
Վերջին լուրեր