29 / Հոկտեմբեր / 2022 : 13-41
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Մեր բոլորի աչքի առաջ աշխարհի հին հարաբերությունները փլուզվում են, ու մենք չպետք է մնանք այդ փլատակների ներքո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է նոր տեսությամբ նոր պետություն կառուցենք», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն կառուցի իրենց երազած պետությունը, եթե ՔՊ-ի ծրագրի ամեն տողի չվերաբերվեն հատուկ ուշադրությամբ ու հատուկ կարևորությամբ:
Նա խոսեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին:
«Մեր գործընկերներից շատերը այդ պահին ներկա են եղել իմ աշխատասենյակում, երբ ստորագրել եմ այդ թուղթը ու այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա: Դրա շուրջ ամբողջ մի շարժում կառուցեցին, իսկ հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, ասում են, թե, իբր, ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել, սա պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը երկու, երեք անգամ կապիտուլյացիա ստորագրի», - հայտարարեց վարչապետը:
Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր փաստաթուղթ է:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ, հանրությունից պետք է ներողողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանելու համար, իսկ եթե ներողություն չեն խնդրում, ուրեմն իրավունք չունեն հանրությանն ահաբեկելու նոր կապիտուլյացիաների մասին», - ասաց նա:
Տեսանյութը՝ ստորև
կարդացեք նաև՝
ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, Վաշինգտոնյանը՝ ոչ․ Արցախն Ադրբեջանի կազմում թողնել չենք կարող
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
17920անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...