Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հոկտեմբեր / 2022 : 17-42

Մեզ համար կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերի հետքաշման պահանջով. Փաշինյան

ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժման մասին՝ կարևորելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը:

«Մեզ համար շատ կարևոր է ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուսրբերման հարցը, ուր նրանք ներխուժել են այս տարվա մարտին: Չնայած բարձր մակարդակի պայմանավորվածություններին՝ ադրբեջանական զորքերը դեռևս դուրս չեն եկել ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Ակնկալում եմ այս հարցի կարգավորում այսօրվա քննարկումների ընթացքում»,- նշել է ՀՀ վարչապետը:


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին:

«Ինչ վերաբերում է Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, ապա աշխատանքների մեկնարկից առաջ մենք բազմիցս ընդգծել ենք, որ գործընթացին պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման մեխանիզմների ստեղծումը: Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, սահմանազատման գործընթացն ինքնին կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ: Անկեղծ ասած, այն ժամանակ համաձայն չէինք այդ դիրքորոշմանը, սակայն ի վերջո որոշում կայացրեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մեկնաբանության վրա»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ չնայած դրան՝ այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ սանձազերծել է նոր ագրեսիա և օկուպացրել նոր տարածքներ:«Մեզ համար բավական կարևոր է այս հարցում Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը մինչև 2021 թվականի մայիսի 11-ն ընկած դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև՝

Անհրաժեշտ է դրան վերջ տալ․ Դուք քաղաքական կամքն ունեք․ Ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանին

Պուտինը ներողություն խնդրեց Փաշինյանից (տեսանյութ)

Մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15858անգամ
Վերջին լուրեր