Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մայիս / 2020 : 10-02

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի n 935-ա եվ 2019 թվականի մայիսի 3-ի n 484-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը»,-ասված է որոշման մեջ:

 

 

Դիտվել է 25432անգամ
Վերջին լուրեր