08 / Նոյեմբեր / 2022 : 10-05

Այսօր կդիտվի Լուսնի լրիվ խավարում

Ս․թ․ նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում:Այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկաներից։ Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։ Yelaket.am-ը տեղեկացավ Բյուրականի աստղադիտարանից։


Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Հավելենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին:


Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։ Ցանկացողները կարող են խավարմանը հետևել առցանց հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=BjKUlaGmE2g
Կարդացեք նաև՝

Լուսնի խավարում նոյեմբերի 8-ին. ինչ չի կարելի անել, որպեսզի անախորժություններ չբերեն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45086անգամ
Վերջին լուրեր