05 / Դեկտեմբեր / 2022 : 12-50

Սպասվում է ձյուն և մառախուղ․ ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը հայաստանում դեկտեմբերի 5-10-ը

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 6-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40245անգամ
Վերջին լուրեր