Եվս մեկ ինքնաթիռ է կալանվել՝ ՀՀ-ից ապօրինի ծխախոտ տեղափոխելու համար

Վորոնեժ քաղաքի օդանավակայանում կալանվել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտի հերթական բեռը։ Համաձայն հավաստի տեղեկությունների՝ բեռնատարը կալանվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն ուղարկել է փորձաքննության։ Այս մասին հայտնումէ EaDaily-ն։
Կայքի աղբյուրների տեղեկություններով՝ քաղաքի օդանավակայանի մոտակայքում մաքսանենք ծխախոտների բեռին, որը կշռել է մի քանի տասնյակ տոննա, սպասում էին երեք մեծ բեռնատար մեքենաներ, որոնք հետագայում ծխախոտները պետք է հասցնեին Ստավրոպոլ։
Որոշ տվյալներով՝ ապօրինի բեռը Հայաստանից է ժամանել մայիսի 9-ին։