Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Դեկտեմբեր / 2022 : 11-33

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով


Լաչինի միջանցքով երթեւեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի՝ հետաձգում է խաղաղության գործընթացը,- ասել է Փրայսը,- Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»։ «Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած դադարեցում, եւ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին հաղորդագրություններ, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես՝ ձմռան ամիսներին: Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը [վնաս] հասցնելը»,- նշել է նա։
Դիտվել է 11135անգամ
Վերջին լուրեր