15 / Դեկտեմբեր / 2022 : 13-27

Եվրոպաներում ու ԱՄՆ ում ապրող իմ բարեկամներին ու ընկերներին եմ դիմում

Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է.


Ռուսաստանաբնակ հայերից Գարիկ Մարտիրոսյանը, որն ունի մեծ լսարան, ուղերձ է հղել բոլոր պատասխանատու մարմիններին և խնդրել քայլեր ձեռնարկել Արցախում գտնվող հայերի շրջափակումից դուրս բերելու հարցում ։
Գովելի է և շնորհակալ եմ ։

Էս օրինակը վերցրել են այլո՞ք...
Ուրեմն, երբ Ուկրաինան է, բոլոր բոլորն իրենց պատեպատ են տալիս, անգամ ստեղի աշխատող բանվորուհին խոսում է Ուկրաինայի մասին, երբ Արցախն է ոչ մեկը ոչինչ չունի՞ ասելու ։
Ոչ մի դուռ չունե՞ք թակելու։

Սպորտսմենները դիմե՞լ են իրենց աշխարհասփյուռ լսարանին, երգիչները դիմե՞լ են, լավ գոցե դիմել են և ես տեղյակ չեմ, բայց համատարած հայկական փսիխոզը տեսել եմ ուկրաինացիների համար և հիմա էլ ակնկալում եմ հայերի համար ։
Եվրոպաներում ու ԱՄՆ ում ապրող իմ բարեկամներին ու ընկերներին եմ դիմում (հատուկ չեմ նշում, որ չամաչեք, թեև դժվար), բացի նիկոլ պաշտպանելուց, բացի աննա լայքել ու սրտիկելուց, մի բան արե՞լ եք, գոնե մի հատ թերթիկ գրե՞լ գնացել եք ձեր քաղաքապետի նամակների արկղը նետեք։ Օգուտ դժվար տա, բայց արե՞լ եք...
Լավ, շատ չգրեմ ։

Ընկերներ ջան , այսօր շարունակվում է ՄԱԿ գրասենյակի և ՌԴ դեսպանատան դիմաց հավաքները ։ Խնդրում եմ, գոնե դուք ժամանակ գտեք ։

Արցախում էլ կրկին արևոտ օր է, այսօր էլ բնությունը կջերմացնի մեզ ...


Դիտվել է 71046անգամ
Վերջին լուրեր