12 / Հունվար / 2023 : 10-25

Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունն այսօր կժամանի Երևան


Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան Երևան կժամանի։

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վալերի Ռաբոն, Ժան Լուի Բուրլանժը և այլք։ Նրանք գալիս են՝ վերահաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը։

Այցի մասին Յաել Բրաուն-Պիվեն «Թվիթեր»-ում անցած շաբաթ էր տեղեկացրել՝ գրելով, որ Սուրբ Ծննդյան տոներին իր մտքերն ուղղված են բոլոր հայերին, ում հույսի և խաղաղության մաղթանքներ է հղում:

Նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Նախքան այդ էլ Ֆրանսիայի Սենատն էր համանման բանաձև ընդունել:
Նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Նախքան այդ էլ Ֆրանսիայի Սենատն էր համանման բանաձև ընդունել:
Դիտվել է 7141անգամ
Վերջին լուրեր