31 / Օգոստոս / 2023 : 14-50

Լեհական COOL CLUB ապրանքանիշն արդեն չորրորդ սրահն է բացում Հայաստանում


Մաշտոց 16 հասցեյում իր դռները պաշտոնապես բացեց Cool Club լեհական հանրաճանաչ մանկական ապրանքանիշի 4 րդ խանութ սրահը, որը ներկայացնում է հագուստի, աքսեսուարների եւ կոշիկի տեսականի 0-14 տարեկան երեխաների համար: Մյուս երեք սրահները ներկայացված են Մեգա Մալ , Էրեբունի Մոլ և Ռիո Մոլում:

Դասական, սպորտային, դպրոցական հագուստ՝ տեսականին բազմազան է, գունեղ, տարբեր զարդանախշերով ու ոճով, ինչպես առօրյա կրման, այնպես էլ առիթների համար:

Բազմաոճ հագուստից բացի, Cool Club ում ներկայացված են մանկական աքսեսուարներ եւ խաղալիքներ, ինչը ամբողջացնում է երեխայի կերպարը
Cool Club մանկական բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Fami Group ընկերությունն է:

Խանութ-սրահի բացման օրը հաճախորդներին եւ հյուրերին սպասվում էին հաճելի անակնկալներ. պաղպաղակի հյուրասիրություն, մուլտհերոսներ, նոր աշուն-ձմեռ 2023 տեսականի, և իհարկե բարձր գտրամադրություն Yerevan Drums -ի խմբի ռիթմերի ներքո: Բացի այդ, ներկաները պտտում էին անիվը, շահում նվեր կամ զեղչ:
Խանութ-սրահում գործում է ճկւոն զեղչային համակարգ:

Կատարելով գնում՝ յուրաքանչյուր հաճախորդ ցանկության դեպքում ստանում է կուտակային զեղչի քարտ, որը հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ, կատարելով 500 000 - 1 000 000 դրամի գնում՝ զեղչը դառնում է 10%, իսկ 1 000 000 եւ ավելի գնումների դեպքում այն դառնում 15%:
Սրահում կարելի է գնում կատարել ինչպես կանխիկ, այդպես էլ անկանխիկ, գործում է paylater անտոկոս հետվճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս գնել հիմա, իսկ վճարել 3 կամ 6 ամսվա ընթացքում:

Մշտապես թարմացվող նոր տեսականուն, գներին, ակցիաներին եւ սեզոնային զեղչերին կարող եք հետեւել Cool Club Armenia -ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան պաշտոնական էջերում։

Բոլոր այն հաճախորդները, որոնք ինչ-ինչ պատճառով չեն հասցնում այցելել սրահ, կարող են իրենց տանը պատվերը ձեւակերպել Cool Club Armenia սոցիալական հարթակներում գործող պաշտոնական էջերի միջոցով, իսկ շուտով կներկայացվի նաեւ կայքն իր բոլոր հնարավորություններով: Գործում է առաքում Հայաստանի ողջ տարածքում:
Author's cover photo
Ամսաթիվ 31 / Օգոստոս / 2023 : 14-50
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 19839անգամ
Վերջին լուրեր