26 / Փետրվար / 2024 : 16-00
5 գետեր, որոնք գտնվում են ցամաքման եզրին
Բնության մեջ անձրևի, ձյան և այլ բնական երևույյթների և կլիմայի բազմազանության հետևանքով մեր ոլորակի տարբեր շրջաններում ջրի պաշարները խիստ անհավասարաչափ են բաշխված։ Անապատային չոր շրջաններին բաժին է հասնում ավելի քիչ քանակությամբ ջուր, քան անձրևային անտառներին և ճահիճներին։ Վերջիններումս գետերը և լճերը ունենում են համեմատաբար ավելի կայուն վիճակ և դիմացկուն են սեզոնային փոփոխություններին, սակայն անապատասային կլիմա ունեցող շրջաններում դրանք սկում են ցամաքել։ Ստորև ներկայացնում ենք աշխարհի ամենամեծ լճերից հինգը, որոնք գտնվում են ցամաքման վտանգի տակ։Պոոպո
Պոոպոն ցամաքող, անհոսք, աղի լիճ է կենտրոնական Անդերում, Բոլիվիայում, 3690 մ բարձրության վրա։ Գտնվում է Оրուրո դեպարտամենտի կենտրոն Օրուրո քաղաքից 130 կմ հեռավորության վրա։ Լիճն իր ջրային պաշարները ստանում է միմիայն բնական ճանապարհներով, այդ իսկ պատճառով, մոտակա գյուղատնտեսական և այլ ոլորտի արտադրամասերի ջրի սպառման հետևանքով լիճն աստիճանաբար ցամաքում է։ Սա նաև մեծ ազդեցություն է ունեցել լճի ջրերում ապրող շուրջ 200 տեսակի ձկնատեսակների ոչնչացման և մոտակայքում բնակվող համայնքների կենսագործունեության վրա։Արալյան ծով
Արալյան ծովը նախկին անհոսք աղի լիճ է Միջին Ասիայում, Ղազախստանի և Ուզբեկստանին սահմանին։ Սովետական միության տարիներին կազմմակերպվել էին մի շարք միջոցաթումներ՝ լճի մեջ թափվող Ամուդարյա և Սիրդարյա գետերի ջրերի ոռոգման նպատակով օգտագործելու ուղղությամբ, ինչն էլ հանգեցրեց 1960-ին ծովի մակարդակի և նրանում ջրի քանակի շատ արագ նվազման։ Ջրի ոչ հավասարաչափ բաշխման արդյունքում լճում աղի մակարդակը զգալիորեն բարձրացավ, այլևս հնարավորություն չտալով այն օգտագործել որպես խմելու ջրի աղբյուր։Չադ Լիճ
Չադ լիճը գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Հոսել է նաև Բահր էլ Գազալի հունով դեպի Բոդելե ցածրավայր։ Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին լճի մակարդակը բարձրանում է՝ այն բաժանելով երկու մեծ ավազանների, սակայն տարվա մյուս բոլոր ամիսներին՝ կլիմայական պայմանների փոփոխության արդյունքում, ջրի մակարդակը նվազում է, երբեմն մինչև 90% ։Ուրմիա լիճ
Ուրմիա լիճը անհոսք աղի լիճ է Իրանի հյուսիս-արևմուտքում։ Կոչվել է նաև Թիլ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Չնայած Իրանի ջանքերին և լճի ճահճային գոտում լինելուն՝ նրա մակարդակը 1995 թվականից մինչ այսօր նվազել է շուրջ 90%-ով։ Ջուրն անխնա օգտագործելու հանգամանքը ևս պատճառ է հանդիսանում Ուրմիայի մակերեսի զգալիորեն կրճատման, ափերի աղակալման և ջրի կտրուկ աղիության։ Լիճն այժմ իր տեղը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին։Մեռյալ ծով
Մեռյալ կամ Աղի ծովը աղի լիճ է Իսրայելի և Հորդանանի միջև։ Մեռյալ ծովի բարձրությունը ծովի մակարդակից 423մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Լճի մակարդակի նվազումը կանխելու նպատակով Իսրայելը նախատեսում է Կարմիր ծովից պոմպերով ջուր հասցնել Մեռյալ ծով։ Հորդանանի և Իսրաելի կառավարությունների միջև ստորագրվել է նաև համաձայնագիր, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել լճի աղտոտման և Հորդանան լճից դեպի Մեռյալ ծով ջրամատակարարման համար։Նյութը հրապարակման պատրաստեց՝ Yelaket.am-ը
Հեղինակ՝ Եվա Համբարձումյան
Դիտվել է
21504անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում...
11 / Ապրիլ / 2020
Մինչև երբ կլինեն տեղումները․ եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝...
04 / Փետրվար / 2020
Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը,...
06 / Փետրվար / 2020
Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է կտրուկ ցուրտ
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սկսվելու, որոնք շարունակվելու են ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլեւ փետրվարի 8-ի երեկոյից ամենուրեք ձյան տեսքով են...
04 / Սեպտեմբեր / 2021
Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում`Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը...
01 / Ապրիլ / 2020
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է...
01 / Ապրիլ / 2020
Այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է. Գագիկ Սուրենյանն արձագանքում է. ...
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային...
03 / Սեպտեմբեր / 2021
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է...