27 / Փետրվար / 2024 : 15-01

Կանադան քննարկման է դրել օրենսդրական նոր ծրագիր, որը պատժամիջեցներ կսահմանի համացանցում ատելության խոսք տարածելու համար

Կանադական կառավարությունը ներկայացրել է ծրագիր, որը նպատակաուղղված է կանխարգելելու ատելության, բռնության և սպառնալիքի խոսքը՝ նույնիսկ դատապարտելով ցմահ ազատազրկմանս ցեղասպանության կոչեր հրապարակողներին։
Ծրագրում ներկայացված են 7 կարգի ատելության խոսքի դրսևուրումներ, որոնք հայտնաբերելու դեպքում, օգտատերը պարտավոր կլինի նյութը ջնջել 24 ժամվա ընդացքում։ Դրանց մեջ են մտնում երեխաների և դեռահասների հանդեպ բռնությունը, բուլինգը, ինքնասպանության կոչերը և այլն։
Սակայն ծրագրի հիմնական թիրախ են հանդիսանում ոչ հավաստի և սկանդալային բնույթի տեղեկությունները, արհեստական բանականության օգնությամբ կեղծված լուսանկարները, որոնց զոհ էր վերջերս դարձել ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, երբ վերջնիս արհեստական բանականությամբ ստացված մերկ լուսանկարները տարածվել էին համացանցում։
Ջասթին Թրյուդոի կառավարությունը վստահ է, որ ցեղասպանական կոչեր անող կամ դրանք խրախուսող և տարածող անձիք պետք է կրեն ամենամեծ պատիժը՝ նույնիսկ մինչև ցմահ ազատազրկում։
Այս ծրագիրը առաջադրվել է կառավարության և մեդիայի ներկայացուցիչների միջև եղած տարաձայնություններին ի պատասխան, քանի որ մինչ այդ ևս մեկ օրենք էր սահմանվել, ըստ որի մեդիայի ներկայացուցիչները պարտավոր են վճարել կանադական լրատվամիջոցնեին՝ նրանցից տեղեկատվությունը օգտագործելու համար։
Դիտվել է 3247անգամ
Վերջին լուրեր