14 / Մարտ / 2024 : 15-49

Աշխարհի 5 ամենահմայիչ կենդանիները

Yelaket.am-ը ներկայացնում է թոփ 5 ամենայուրօրինակ և գեղեցիկ կենդանիներին, որոնց մեկ հայացքն անգամ կջերմացնի ցանկացած մարդու սիրտը։

1․ Ֆենեկ

Ֆենեկը իրական աղվեսների պատկանող կենդանի է և ապրում է Աֆրիկայի Սահարա Անապատում։ Աղեսի բոլոր տեսակներից ամենափոքրը լինելով նա ունի անբնական մեծ և լայն ականջներ, ինչից և կարելի է նրան տարբերել մյուսներից։ Մարմնի կառուցվածքի, մորթու և լայն ականջների շնորհիվ նա կարող է ապրել շատ բարձր ջերմաստիճանի տակ։ Սովորաբար այս աղվեսը կարող է ապրել մինչ 14 տարի։ Վերջին տարիներին ֆենեկ աղվեսներին պահում են նաև ընտանի պայմաններում։

2․ Աքսոլոտլ

Աքսոլոտլները ապրում են և ջրի և հողի վրա։ Կան մեքսիկական, Վագրային և Կորեական Աքսոլոտլների տեսակներ Նրանց չի կառելի կերակրել սովորական մսով, կամ ձկնա կերով: Աքսոլոտլին նաև կարելի է կոչել <<Ջրային շուն : Աքսոլոտլիի գլուխը շատ մեծ է աչքերը փոքրիկ և երկար բերան: Դրա համար նրանց հմարաում են միշտ ժպտացող: Եթե տնային պայամններում նրան թողեն ավելի չոր տեղ, նա կդառնա մեծ <<Ամբիստոմ : Աքսոլոտլները ապրում են 18-ից 20 աստիճան ջրի մեջ:

3․ Քուոկկա

Քուոկկան ավստրալիական պարկավոր կենդանի է, որը գրանցված է համաշխարհային կարմիր գրքում։Շատ ընկերասեր է և բոլորովին չի վախենում մարդկանցից: Ընդհակառակը՝ հմայիչ և միշտ երջանիկ կենդանիները շատ են սիրում շբում ունենալ մարդկանց հետ։

4. Ջրաքիսներ

Ջրաքիսներ, ազնվաքիսներ, տարածված են Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական մասի և Հարավ-արևելյան Սիբիրի հարթավայրային շրջաններում։ Վերջավորությունները կարճ են։ Մատները միացած են թույլ զարգացած լողաթաղանթով։ Մորթին թավ է, փայլուն, գորշ գույնի տարբեր երանգներով։ Ապրում են անտառներին մոտ գետերի, լճերի և ճահիճների շրջակայքում։ Սնվում են մանր կաթնասուններով, թըռ- չուններով ու դրանց ձվերով, գորտերով, ձկներով։ Մորթարդյունաբերության թանկարժեք օբյեկտ են։

5․ Կայսերական պինգվիններ

Կայսերական պինգվինները պինգվինների ընտանիքի ժամանակակից տեսակներից ամենամեծն ու ամենածերն են։ Միջինում հասակը հասնում է մոտ 122 սմ-ի, իսկ քաշը՝ 22-45 կգ։ Գլուխը և մարմնի ետին մասը սև է։ Ինչպես բոլոր պինգվինները, կայսերական պինգվինները չեն թռչում, թեև թռչունների դասին են պատկանում։ Անվանումն ստացել է գերմանացի գիտնական Յոհան Ֆորսթերի պատվին։
Դիտվել է 6440անգամ
Վերջին լուրեր