Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2024 : 16-32

Գիտնականները բացահայտել են, թե ինչու են արհեստկան լույսի աղբյուրները ձգում թռչող միջատներին

Հաճախ է հանդիպում, երբ բզեզները և թռչող այլ միջատները հավաքվում են արհեստական լույսի աղբյուրի՝ լամպերի, ջահերի կամ լուսարձակների շուրջ։ Գիտնականներն այս երևույթը սովորական էին համարում, մինչև որ չբացահայտվեցին դրա իրական պատճառները։ Եվ այսպես՝ ի՞նչ է թռչյունները ձգտում դեպի լույսը ։ Գաղտնիք չէ, որ Երկիր մոլորակի վրա բզեզներ և թռչուններ դեռևս եղել են 370 միլիոն առաջ, և միայն վերջին 150 տարում է, որ բնական լույսի կենտրոնից՝ արեգակից բացի, ամենուրեք կան նաև արհեստական լույսի աղբյուրներ։ Բանն այն է, որ թռչուններն իրական լույսի աղբյուրն արհեստականից չեն տարբերում։ Նրանք, իրենց սովորության համաձայն, ձգտում են թռչել ավելի վեր՝ դեպի լույս և շատ հաճաղ «մոլորվում են»՝ օղակաձև պտույուտներ կտարելով լույսի շուրջը։ Լույսի միջոցով նրանք կարողանում են տարածության մեջ կողմնորոշվել, հասկանալ՝ «վերևում են, թե՞ ներքևում»։ Լույսն ինքնին վնասակար է նրանց համար, քանի որ թռչող միջատներին ավելի տեսանելի է դարձնում։ Նրանք, անընդհատ վեր թռչել փորձելով, երբեմն նույնիսկ բախվում են լույսերին և վնասվում կամ սատկում։ Այս երևույթը լույսի աղտոտման ևս մեկ օրինակ է և ցույց է տալիս, թե արհեստական լույսի չափից շատ առկայությունն ինչպես կարող է հանգեցնել մոլորակի նույնիսկ ամենափոքրիկ արարածմերի կենսակերպի խաթարմանը։
Դիտվել է 5206անգամ
Վերջին լուրեր