Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մարտ / 2024 : 15-09

Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել ժամային գոտու փոփոխության

Համաշխարհային կոորդինացված ժամանակի փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ գլոբալ տաքացումը կարող է նպաստել Երկիր մոլորակի պտույտի արագացման, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ժամանյին գոտին ևս կենթարկվի փոփոխությունների։
Ջերմաստիճանի փոփոխման և ժամանակի միջև եղած կապը կայանում է նրանում, որ մեր մոլորակում եղած հսկայական սառցաբեկորները սկսում են հալվել և, լցվելով օվկիանոս, փոփոխում մոլորակի ծավալը։ Դա հանգեցնում է Երկրի ավելի արագ պտույտին և ժամանակի «արագության»։


Սառցաբեկորներն այժմ 5 անգամ ավելի արագ են հալվում, քան 30 տարի առաջ։ Վայրկյանների փոփոխություն Երկրի վրա չի լինի մինչև 2029 թվականը, սակայն դրան հաջորդող իրադարձությունները մասնագետները դեռևս համարում են «անիրական և անկանխատեսելի»։
«Նման երույթ դեռևս երբեք չի եղել», - նշում է հետզոտող Պ․ Էգնյուն – «Եվ մեր առջև մեծ խնդիր է դնում կարողանալ ամբողջ աշխարհում կառավարել ժամանակը և ապահովել ճիշտ ժամային գոտիներ»։
Դիտվել է 16715անգամ
Վերջին լուրեր