01 / Ապրիլ / 2024 : 14-51

Հայաստանում 8.1%-ով աճել է հանցագործությունների թիվը

Անցյալ տարի Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40․666 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1 տոկոսով: 2023 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել էին:
Գլխավոր դատախազության հաղորդման համաձայն՝ նախորդ տարի աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:

«2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 1357 դեպք: Նշված դեպքերից 20.231-ը՝ Երևան քաղաքում: 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1 տոկոսով»,- նշված է գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

Ըստ գլխավոր դատախազության տարեկան հաղորդման՝ 2013-2023 թվականների հանցավորության արձանագրությունները վկայում են, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների միջին տարեկան տոկոսային ցուցանիշը 17.4 տոկոս է: Մինչդեռ, 2023 թվականին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 19.1 տոկոսը:

«Վերջին 10 տարվա ընթացքում նշված ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է 2014 թվականին՝ 19.9 տոկոս և 2015 թվականին՝ 20.0 տոկոս»։
Դիտվել է 3826անգամ
Վերջին լուրեր