09 / Ապրիլ / 2024 : 14-50

Արևի ամբողջական խավարում կամ հնարավորություն բացահայտելու տիեզերքի գաղտնիքները․ Ինչո՞վ է այն նշանակալից

Երեկ՝ մարտի 8-ին, Հարավային Ամերիկայում դիտվեց արևի ամբողջական խավարում, որը տևել է ընդհամենը չորս րոպե։ Սակայն այս երևույթը միշտ չէ, որ հանդիպում է մեզ․ արևի և լուսնի «բախումը» տեղի է ունենում առնվազն 18 ամիսը մեկ։ Այս հաշված րոպեների ընթացքում մարդկությունը բառացիորեն հնարավորություն է ստանում բացահայտելու տիեզերքը, առձանագրելու փոփոխություններ և հիանալու մեր մոլորակի հրաշքներով։ Արևի ամբողջական խավարումը՝ երբ լուսինը հայտնվում է արևի և Երկրի ուղիղ մեջտեղում, ազդում է ոչ միայն տիեզերական մարմիներրի, այլև մեր մարդկանց և կենդանիների վրա։
Հազարավոր մարդկիկ հավաքվում են դիտելու հրաշքը, կենդանաբանական այգու կենդանիներին, ովքեր խավարման ընթացքում վարքագծի կտրուկ փոփոխություններ են ունենում, հետևելու աստղերին և կատարելու հետազոտություններ։ Ուղարկվում են հռթիռներ, որոնք մոտիկից արձանագրում են խավարման ընքացքում տեղի ունեցող փոփոխությունները, աստղերը դառնում են ավելի տեսանելի, իսկ արևի՝ մինչև մեկ միլիոն ցելսիուս հասնող մագնիսական պլազման արտացոլվում է լուսնի հետևից։ Մարտի 8-ի խավարումը այս տարվա միակ ամբողջական խավարումն էր, իսկ դիտողների թիվը հասնում էր շուրջ 31 միլիոնի։ Խավարումը լիառժեք դիտելու համար մարդիկ պետք է կրեն հատուկ ակնոցներ, որոնք նաև պաշտպանում են արևի ուղիղ ճառագայթներից։ Տեսախցիկները նկարահանելիս կարող են ևս վնասվել, քանի որ արևից եկող մագնիսական ալիքները այդ ընթացքում անհամեմատ ավելի վտանգավոր են։ Այս յուրօրինակ երևույթը առիթ է հանդիսանում գիտականների համար ուսումնասիրելու երկիր մոլորակի «արձագանքը», երբ արևը մի քանի րոպեով այլևս չի լուսավորում այն։ Հավելենք, որ NASA գլխավոր հետազոտական ընկերությունը հնարավորություն է ստանում ստեղծելու անհրաժեշտ պայմաններ՝ արեգակի մակերեսը ուսումնասիրելու համար։
Դիտվել է 8350անգամ
Վերջին լուրեր