Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2024 : 15-25

Մեծահասակ կանանց խումբը պատմության մեջ առաջին անգամ շահել է գլոբալ տաքացմանն ուղղված դատական գործը

Շվեցարացի մի խումբ կանայք դատի էին տվել Շվեցարական կառավարությանը՝ գլոբալ տաքացման դեմ ուղղված պայքարում թերացումներ ունենալու պատչառով։ 2024-ի մարտը պաշտոնապես սահմանել է ռեկորրդ՝ լինելով բոլոր ժամանակների ամենաշոգ մարտը, ինչը փաստում է այն մասին, որ միջազգային կազմակերպությունների և կառավարությունների ջանքերը դեռևս արդյունք չեն տվել։ Դատական գործը հիմնաանում կենտրոնացած էր կառավարության թերացմանը՝ արագ արձագանքելուն տաքացման և փոփոխությունների վտանգին և ջերմոցային գազի արտանետման քանակի որ ճշգրիտ հաշվարկ իրականացնելուն։ Սա ձևակերպվում է, որպես մարդու իրավունքների ոտնահարվում, և այս հիմնավորումն էլ հնարավորություն է տվել շվեցարացի կանանց խմբին դատը հասցնել մինչը Եվրոպական ատյան և ի վերջո՝ շահել այն։ Նախկինում ևս մի քանի խմբեր դատի են տվել կառավարություններին՝ գլոբալ տաքացման թերի կանխարգելումը վերագրելով որպես մարդու իրավունքների խախտում, սակայն նրանց փաստարկները բավարար չեն եղել դատը շարունակելու և շահելու համար։ Այդ իսկ պատճառով՝ մինչ այս եղած նման բոլոր գործերը կարճվել են։
Դիտվել է 4269անգամ
Վերջին լուրեր